.jpg)
Արշակունյաց պողոտայում մեքենան բախվել է էլեկտրասյանը
Այսօր՝ժամը 14.05-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 45 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Ա. Հ. ծնվ. 1984թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ. սյանը: Զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: