Մալայզիական ավիաուղիները հաստատում են՝ կորած ինքնաթիռը գտել են
24/03/2014 18:59

Մալայզիական ավիաուղիները հաստատում են՝ կորած ինքնաթիռը գտել են

Մալայզիական ավիաուղիները հայտարարում են, որ կորած Boeing-ն ընել է Հնդկական օվկիանոսի հարավային մասում: Այս մասին հայտնում է Sky News-ը: 

Նախնական տեղեկություններով` ինքնաթիռի ուղևորներից ոչ մեկ չի փրկվել: 

Հիշեցնենք, որ Մալայզիական ավիաուղիների 239 մարդ տեղափոխող Boeing ինքնաթիռն անհետացել է այս տարվա մարտի 8-ին: Անհետացումից հետո ինքնաթիռից մի անգամ թույլ ազդանշաններ են ստացվել, սակայն գտնել այն չի հաջողվել: Նշենք, որ ինքաթիռի վթարի վարկածը մինչ այս պահը չի հաստատվել, քանի որ ոչ մի բեկոր կամ վթարի հետք չի հայտնաբերվել:

Նախորդող հրապարակումներ՝ Agence France-Presse. Մալազիական անհետացած Boeing-ի բեկորները գտել են

Կորած Boeing-ը կարող է ուղղված լինել Աֆղանստան կամ Պակիստան

 239 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը ընկել է Հարավ-չինական ծովը

Մալազիայից Պեկին թռչող ինքնաթիռը կորել է. Օդանավում եղել է 239 մարդ

Մալայզիական ավիաուղիները հաստատում են՝ կորած ինքնաթիռը գտել են