.jpg)
Անչելոտտի. «Հաջորդ հանդիպումը կարող է վճռորոշ լինել առաջնությունում»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին փորձել է բացատրել «Բարսելոնի» հետ խաղում իր թիմի կրած պարտության (3:4) պատճառները:
«Դժվարանում եմ մեկնաբանել մրցավարի որոշումներն այս խաղում: Մեսսին երեք գոլ խփեց: Սակայն նման ֆուտբոլիստի հետ խաղում ցանկացած սխալ կարող է սպառնալիք լինել: Իմ տղաները դա հիանալի գիտեին,- ասել է Անչելոտտին «Ռեալի» պաշտոնական կայքի թղթակցին:- Մինչև առաջնության ավարտը դեռ 9 հանդիպում ունենք, որոնցից յուրաքանչյուրը կարող է որոշիչ լինել: Չեմպիոնության հարցը բաց է մնում, և մենք պետք է արձագանքենք այսօրվա անհաջողությանը: Վստահ եմ, որ ինտրիգը կմնա մինչև վերջին տուրը: Պետք է շարունակենք պայքարել:
Իմ սաների հետ դեռ չեմ քննարկել այս խաղը: Ֆուտբոլիստները որոշ թեթև սխալներ գործեցին: Հենց դրանց պատճառով մենք պարտվեցինք:
Հիմա անհրաժեշտ է լիարժեք կենտրոնանալ «Սևիլիայի» հետ խաղի վրա, որը կկայանա չորեքշաբթի: Հաջորդ հանդիպումը կարող է վճռորոշ լինել առաջնությունում»: