.jpg)
«Մոտ ժամանակներում վերադառնալ չենք կարող». Աննա Դավթյան. Life.panorama
Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Աննա Դավթյանը, ով հանդիսատեսին հայտնի է նաև «Դիմակահանդես», «Եղբայրներ» հեռուստասերիալներից, ինչպես նաև՝ «Բրենդ Թայմ» կոմերցիոն հաղորդաշարից, արդեն մի քանի ամիս է՝ ամուսնու հետ տեղափոխվել է Մոսկվա, իսկ այժմ էլ սպասում է իր առաջնեկին: Life.panorama.am-ը զրուցել է դերասանուհու հետ Մոսկվայում աշխատելու, հայրենիք վերադառնալու, ռուսական կյանքին ադապտացվելու և այլ հարցերի շուրջ:
- Հարցազրույցներից մեկում նշել եք, որ հնարավոր է՝ կրկին երևաք էկրաններին: Այդպիսի հստակ պլաններ հիմա կա՞ն:
-Երեխայի լույս աշխարհ գալուց հետո շատ պլաններ ունենք, բայց դեռ չեմ բարձրաձայնի դրանց մասին. ամեն դեպքում մասնագիտական գործունեություն ծավալելու եմ:

- Իսկ Մոսկվա տեղափոխվելուց ի վեր առհասարակ աշխատե՞լ եք:
-Աշխատելու առաջարկ եղավ, բայց այն համընկավ հղիությանս հետ, այդ պատճառով հետաձգվեց:

-Ձեր ամուսինը կո՞ղմ է, որ դուք շարունակեք դերասանուհու կարիերան: Այս առումով սահմանափակումներ կա՞ն:
-Ամուսինս շատ սիրում ու գնահատում է բարձր արվեստը: Չնայած որ հիմա գործարարությամբ է զբաղված, բայց ինքն էլ բեմը զգացել է . նախկին КВН-ական է:
-Ռուսական ապրելակերպին հարմարվե՞լ եք:
-Դեռ մի քանի ամիս է՝ ինչ այստեղ եմ, բայց արդեն ադապտացվել եմ, սիրել ռուսական արվեստը, ռուս դերասանի, առհասարակ՝ արվեստի մարդկանց աշխատասիրությունը:

- Ո՞ր դեպքում կվերադառնաք Հայաստան. այստեղի երկրպագուները կարո՞ղ են նման հույսեր ունենալ:
-Շատ կարոտում եմ իմ հայրենիքը, իմ Հայաստանը, բայց գործի բերումով մոտ ժամանակներում վերադառնալ չենք կարող:
-Հայ հանդիսատեսից ի՞նչն եք ամենաշատը կարոտում:
-Հայ հանդիսատեսի ջերմությունն եմ շատ կարոտում, անդադար ծափերը և անկեղծ հիացմունքը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: