Ձորաղբյուրում բրուցելոզ հիվանդության դեպքեր չեն հայտնաբերվել
24/03/2014 19:18

Ձորաղբյուրում բրուցելոզ հիվանդության դեպքեր չեն հայտնաբերվել

ՀՀ առողջապահության նախարարության կողմից Ձորաղբյուր համայնքում, բնակչության շրջանում բրուցելոզ հիվանդության վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվել են իրականացվել մի շարք հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ, արդյունքում թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթ-կաթնամթերքը սննդում օգտագործած բնակչության շրջանում սահմանվել է բժշկական հսկողություն:

89 անձի նկատմամբ կազմակերպվել և իրականացվել են բրուցելոզի նկատմամբ լաբորատոր շճաբանական հետազոտություններ (կրկնակի), որոնց արդյունքներն եղել են բացասական:

Նախկինում արձանագրվել էր բրուցելոզով մեկ հիվանդ, որի տնտեսությունում հայտնաբերվել էր հիվանդ կենդանի, որն էլ սպանդի է ենթարկվել: Հիվանդը հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և առողջացումով դուրս գրվել:

Բնակչության շրջանում իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն՝ բրուցելոզի կանխարգելման հարցերի ուղղությամբ: Իրավիճակը վերահսկելի է: 

Ձորաղբյուրում բրուցելոզ հիվանդության դեպքեր չեն հայտնաբերվել