.jpg)
Էտոո. «Գվարդիոլան բացարձակ անհարգալից վերաբերմունք էր դրսևորում իմ նկատմամբ
«Չելսիի» հարձակվող Սամուել Էտոոն հիշել է իր ոչ այնքան հարթ հարաբերությունները «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: Այս մասին տեղեկացնում է «Sky sports»-ը:
«Գվարդիոլան երբեք չի եղել հիանալի ֆուտբոլիստ, նա պարզապես լավ խաղացող էր: Եվ ես այդ մասին ասել եմ նրան: Ի՞նչ արեց նա: Ուզում էր ինձ Ուզբեկստան ուղարկել, բայց ես չգնացի և ասացի, որ հետագայում Խոսեպն ինձանից ներողություն է խնդրելու: Նա 9 համարի մարզաշապիկը տվեց Անրիին, իսկ իմ նկատմամբ բացարձակ անհարգալից վերաբերմունք էր դրսևորում: Բայց չէ՞ որ ես շատ բան էի արել ակումբի համար:
Գվարդիոլան երբեք քաջություն չի ունեցել երեսիս ասել այն ամենը, ինչ մտածում է իմ մասին: Նա ամեն ինչ փոխանցում էր ֆուտբոլիստների միջոցով: Խավին ասել էր, որ թիմում մնալու համար պետք է խոսեմ Գվարդիոլայի հետ: Ես պատասխանեցի, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ եթե մարզիչը չի հարգում ինձ, ես էլ չեմ հարգի նրան:
Հետագայում, երբ տեղափոխվեցի «Ինտեր», նա խաղերից մեկի ժամանակ ձեռքս սեղմեց, բայց դա արեց միայն տեսախցիկների և հեռուստատեսության համար: Մինչ այդ ետնաբեմում նա ինձ անգամ չէր բարևել»,- պատմել է Էտոոն: