.jpg)
Քառօրյան մեկնարկեց. Քառյակի պահանջը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով
Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեց քառօրյա նիստը: Ինչպես նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, չորս ոչ իշխանական ուժերի առաջարկությամբ այս քառօրյայում կքննարկվի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Նշենք, որ, ըստ առաջարկին, այդ հանձնաժողովը կքննարկի 2012-13-ին ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ սահմանելու օրինաչափությունը և դրանց միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները: