Պելլեգրինի. «Մեր նպատակը 3 միավորն է»
24/03/2014 21:01

Պելլեգրինի. «Մեր նպատակը 3 միավորն է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին Անգլիայի առաջնության 28-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպման նախաշեմին ընդգծել է, որ իր թիմը մտադիր է հաղթել մանչեսթերյան դերբիում: Մասնագետի խոսքերով` մրցակիցը բավական ուժեղ է, սակայն միայն դրական արդյունքի դեպքում իրենք կարող են պայքարել չեմպիոնության համար:

«Մանչեսթեր Յունայթեդի» համար բարդ մրցաշրջան է, բայց այն հիանալի թիմ է: Եթե մենք ուզում ենք հաղթել, ուրեմն լավ ֆուտբոլ պետք է խաղանք: Իմ սաները մոտիվացված են և ուզում են հաջողության հասնել, որպեսզի չեմպիոնության համար պայքարելու հնարավորություն ունենան:

Մեր նպատակը 3 միավորն է: Հաղթել պետք է ոչ միայն վաղը կայանալիք խաղում, այլև Պրեմիեր լիգայի մնացած բոլոր հանդիպումներում»,- նշել է Պելլեգրինին:

Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբին տեղի կունենա վաղը` «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում:
 

Պելլեգրինի. «Մեր նպատակը 3 միավորն է»