.jpg)
Հնդիկ բիզնեսմենը գերեզմանոցի տարածքում ռեստորան է բացել. Լուսանկարներ
Հնդկական Ահմադաբադի գերեզմանատանը ռեստորան է բացվել: Հնդիկ սեփականատերը որոշել է պահպանել գերեզմանաքարերը և սեղանները տեղադրել հենց դրանց կողքին: Այս մասին տեղեկանում ենք The Daily Mail-ից:

«Գերեզմանը հաջողություն է բերում: Շնորհիվ գերեզմանների՝ մեր բիզնեսը ծաղկում է: Սա մարդկանց յուրահատուկ փորձ է տալիս»,-ասել է ռեստորանի սեփականատեր Կրիշնանա Կուտտին:

Նշվում է, որ ռեստորանում տասնյակ գերեզմաններ կան:
«Մենք մեր օրը սկսում ենք հարգանքի տուրք մատուցելով մահացածներին: Մենք ծածկում ենք գերեզմանաքարերը, զարդարում ծաղիկներով, մաքրում փոշին: Կարևոր է հարգել մահացածներին»,-ասել է Կուտտին:
Ռեստորանը կառուցվել է 16-րդ դարի գերեզմանատան տարածքում:


