Թուրքիան խոցել է սիրիական կործանիչը
24/03/2014 20:17

Թուրքիան խոցել է սիրիական կործանիչը

Թուրքիայի ՀՕՊ-ը խոցել է սիրիական ռազմաօդային ուժերի կործանիչը այն բանից հետո, երբ այն խախտել է Թուրքիայի օդային տարածքը:

Lenta.ru-ի փոխանցմամբ, պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ դա անհիմն ռազմական ագրեսիա է Սիրիայի ինքնիշխանության դեմ:

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ կործանիչը չի խախտել Թուրքիայի օդային սահմանը: Խոցված կործանիչի օդաչուն փրկվել է:

Նշվում է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր Դամասկոսի և Անկարայի հարաբերությունները լարվել են: Սիրիան մեղադրում է Թուրքիային գրոհայիններին աջակցելու և տարածք տրամադրելու համար: Թուրք-սիրիական սահմանին ռազմական միջադեպերը հաճախակիացել են:
 

Թուրքիան խոցել է սիրիական կործանիչը