Որտե՞ղ է Աիդա Սարգսյանը. Լուսանկարներ
25/03/2014 19:23

Որտե՞ղ է Աիդա Սարգսյանը. Լուսանկարներ

Life.panorama.am-ը կապ է հաստատել երգչուհի Աիդա Սարգսյանի հետ՝ հասկանալու, թե ո՞ւր է «կորել» նա:

Պարզվեց, որ Աիդա Սարգսյանն արդեն որքան ժամանակ է մեկնել է հյուրախաղերի: Սկզբում՝ Ռուսաստան, այնուհետև՝ Միացյալ Նահանգներ.

«Ներկա պահին Նյու Յորքում եմ, այնուհետև մեկնելու եմ Լաս Վեգաս, որտեղ մի քանի համերգային ծրագրեր ունեմ: Մայիս ամսին կրկին կվերդառնամ Նյու Յորք, որտեղ պետք է մասնակցեմ միջազգային մրցանակաբաշխության: Հայաստան կվերադառնամ մայիսի վերջերին»:

Ի դեպ, իր ստեղծագործական ճանապարհորդության ընթացքում Աիդային ուղեկցում է դստրիկը, ով նրա հետ միշտ լինում է բեմում ու իր պարով հիացնում հանդիսատեսին: