Արոնյանը միավորը կիսեց Տոպալովի հետ
25/03/2014 18:54

Արոնյանը միավորը կիսեց Տոպալովի հետ

Աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց Վեսելին Տոպալովի հետ: Խաղաղ ելք ունեցան նաև Կարյակին-Անդրեյկին և Անանդ-Մամեդյարով պարտիաները: Իսկ ահա Սվիդլերը սևերով առավելության հասավ Կրամնիկի նկատմամբ:

Հաշվետու տուրից հետո Վիշվանաթան Անանդը 6,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը հաջորդում է նրան 5,5 միավորով, իսկ լավագույն եռյակը 5 միավորով եզրափակում է Կարյակինը: Իրենց ակտիվում 5-ական միավոր ունեն նաև Մամեդյարովն ու Սվիդլերը, սակայն նրանք լրացուցիչ ցուցանիշներով զիջում են Կարյակինին:

Կրամնիկն ու Անդրեյկինը վաստակել են 4,5-ական, Տոպալովը` 4 միավոր:

Ավելացնենք, որ վաղը կայանալիք 11-րդ տուրում Արոնյանի մրցակիցը Սվիդլերն է:

Արոնյանը միավորը կիսեց Տոպալովի հետ