.jpg)
Էկոնոմիկայի նախարար. Եթե ապացուցեք 4.9 մլրդ դոլարը, կհարկենք պոչամբարները
Այսօր «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկօրյա համաժողովի ժամանակ պատասխանելով էկոլոգ Հակոբ Սանասարյանի՝ հարկել պոչամբարները և դատարկ ապարները հարցադրմանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ ուրախ կլիներ ասելու` այո, կհարկենք պոչամբարները. Նման առաջրկներ եղել են, սակայն դրա վերաբերյալ կան տարբեր գնահատկաններ. «Եթե ընդհանուր պոչամբարներըի վրա հարկ դնենք, կարծում եմ հանքարդյունաբերությունը չի կարող ընդհանրապես գոյատևել»:
Նախարարը նաև հավելեց, որ պատրաստ է լսելու առաջարկներ` հարկման մեխանիզմների վերաբերյալ:
Վահրամ Ավանեսյանը նաև անդրադարձավ Հակոբ Սանասարյանի` հանքարդյունաբերության հարկման դեպքում 4.9 մլրդ դոլար վճարներին, նշեց, որ այդ դեպքում Հայաստանում հանքարդյունաբերությունը պետք է տարեկան 300 մլրդ դոլարի արտադրանք թողարկել. «Եթե իսկապես ապացուցեք, որ դա հաստատ այդպես է` պատրաստ ենք հարկել պոչամբարները»: