Չելյաբինսկի թատրոնը Լեոնարդո Դի Կապրիոյին թուջե արձանիկ կշնորհի
25/03/2014 18:34

Չելյաբինսկի թատրոնը Լեոնարդո Դի Կապրիոյին թուջե արձանիկ կշնորհի

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Չելյաբինսկի պետական կամերային թատրոնը որոշել էր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին թատրոնի պատվավոր դերասանի կոչում տալ, այն բանից հետո, երբ այս տարի նրան չարժանացրեցին «Օսկարի»:

Թատրոնը որոշել է սրանից բացի մեկ այլ նախաձեռնությամբ էլ հանդես գալ: Ինչպես գրում է ria.ru-ն, Դի Կոպրիոյին «Օսկար» կինոմրցանակի տեսքով թուջե արձանիկ կուղարկեն: Այս մասին հայտնել է թատրոնի հասարակայնության հետ կապերի հարցերով փոխտնօրեն Յուրի Սիչևը:

Նա ասել է, որ արձանիկը նրան կփոխանցեն թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին և ավելացրել, որ արձանիկը պատրաստել են Չելյաբինսկի մարզի Կասլի քաղաքի վարպետները: