.jpg)
Հրաժարական է տվել Ուկրաինայի ՊՆ պաշտոնակատարը
Գերագույն ռադայի նիստի ժամանակ հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը:
Նա ասել, էր պատճառն իր անձի շուրջ տարածված խոսակցություններն են, մասնավորապես այն, որ Ղրիմի իրադարձությունների ժամանակ ինքն անհրաժեշտ հրամաններ չի արձակել։
«Ես երբեք չեմ կառչել իմ դիրքից և չեմ էլ պատրաստվում»,- ասել է նա՝ հայտարարելով հրաժարականի մասին: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»: