Կրուիֆ. «21 տարեկանում Աստվածներ գոյություն չունեն»
25/03/2014 19:53

Կրուիֆ. «21 տարեկանում Աստվածներ գոյություն չունեն»

«Բարսելոնի» լեգենդ Յոհան Կրուիֆը կարծում է, որ կատալոնցիներին վրա թանկ է նստում 21-ամյա Նեյմարի տեղափոխությունը, ով թիմում նաև ստանում է բավական բարձր աշխատավարձ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Բարսելոնի» խնդիրը Նեյմարն է: Նա հիանալի ֆուտբոլիստ է, և եկեք կասկածի տակ չդնենք նրա տաղանդն ու ունակությունները, բայց չի կարելի 21-ամյա երիտասարդին վճարել ավելի շատ գումար, քան այն ֆուտբոլիստներին, ովքեր կերտում են թիմի հաղթանակները: 21 տարեկանում Աստվածներ գոյություն չունեն:

Բացի այդ, «Բարսան» արդեն ունի հիանալի ֆուտբոլիստ` Լիոնել Մեսսին, և 21-ամյա նորեկը չի կարող համարվել առանցքային դեմք: Դա ֆուտբոլում անհնար է: 26 տարեկանում` գուցե, բայց ոչ 21-ում»,- նշել է Կրուիֆը:
 

Կրուիֆ. «21 տարեկանում Աստվածներ գոյություն չունեն»