«Աջ սեկտորը» վրեժ կլուծի Սաշա Բիլիի սպանության համար
25/03/2014 16:40

«Աջ սեկտորը» վրեժ կլուծի Սաշա Բիլիի սպանության համար

Ուկրաինական «Աջ սեկտորը» ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոյի՝ Սաշա Բիլիի սպանությունը համարում է պատվիված և մեղադրում է ՆԳ նախարար Արսեն Ավակովին:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռովենյան մարզում «Աջ սեկտորի» համակարգող Ռոման Կովալը հայտարարել է, որ իրենք վրեժ են լուծելու Սաշա Բիլիի սպանության համար:

Կովալը սուտ է անվանել ՆԳՆ-ի այն տեղեկությունները, թե Մուզիչկոն զինված է եղել դիմադրել է ոստիկանությանը: Նրա խոսքով՝ Բիլիի ձեռքերը շղթայված են եղել և նա չի կարողացել դիմադրություն ցույց տալ:

Նշենք, որ այսօր «Աջ սեկտորի» հայտնի ակտիվիստ Ալեքսանդր Մուզիչկոն՝ Սաշկո Բիլին սրտին արձակած կրակոցով սպանվել էր Ռովնո քաղաքի սրճարաններից մեկում:
 
Նախորդող հրապարակում՝ Ուկրաինայի ՆԳՆ. Սաշկո Բիլին սպանվել է հատուկ գործողության ժամանակ

«Աջ սեկտորը» վրեժ կլուծի Սաշա Բիլիի սպանության համար