Խավին և Պույոլը չեն ընդգրկվել Մարտինոյի հայտացուցակում
25/03/2014 20:49

Խավին և Պույոլը չեն ընդգրկվել Մարտինոյի հայտացուցակում

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Հերարդո Մարտինոն Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Սելտայի» հետ կայանալիք խաղում որոշել է ասպարեզ դուրս չբերել թիմի առանցքային կիսապաշտպան Խավիին: «Ռեալի» հետ բարդ հանդիպումից հետո փորձառու ֆուտբոլիստին հանգստի հնարավորություն է տրվել:

Բացի Խավիից, խաղին չի մասնակցի նաև պաշտպան Կառլես Պույոլը, ով լիովին չի ապաքինվել վնասվածքից:
Մարտինոյի հայտացուցակում տեղ են գտել հետևյալ ֆուտբոլիստները` Վալդես, Պինտո, Պիկե, Ֆաբրեգաս, Պեդրո, Ինյեստա, Սանչես, Մեսսի, Նեյմար, Մասկերանո, Բարտրա, Բուսկետս, Սոնգ, Ալբա, Թելյո, Ադրիանո, Ալվեշ, Ռոբերտո:
 

Խավին և Պույոլը չեն ընդգրկվել Մարտինոյի հայտացուցակում