Ներողություն չի լինի. Բնապահպանության նախարարը՝ երեկվա միջադեպի մասին
26/03/2014 18:24

Ներողություն չի լինի. Բնապահպանության նախարարը՝ երեկվա միջադեպի մասին

ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ երեկ կոնֆերանսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

«Իրավիճակն այնպիսին էր, որ մի խումբ մարդիկ ներկայացան և փորձեցին խանգարել միջոցառումը: Ստեղծված իրավիճակում ես խնդրեցի և առաջարկեցի, որպեսզի այդ չպլանավորված քննարկումը լինի դահլիճից դուրս և ես բոլոր հարցերի պատասխանները տամ դրսում: Ցավոք սրտի, այնպիսի տպավորություն էր, որ գոռալով հնարավոր է հարցերը կարգավորել, անհիմն մեղադրել, անձնական վիրավրոանքներ հնչեցնել»,- իրավիճակը ներկայացրեց նախարարը՝ կոչ անելով լրագրողներին` անձամբ գնահատել իրավիճակն այն դեպքում, երբ ակտիվիստները կանգնել էին աթոռների վրա:

Հարցին, թե չի պատրաստվում ներողություն խնդրել, նախարարը պատասխանեց, որ ինքը նման կերպ է արձագանքել իրավիճակից ելնելով և չի պատրաստվում ներողություն խնդրել.

«Որևէ միտումնավոր նախապատրաստված խոսք չի եղել և ես ստիպված եմ եղել կոշտ արձագանքել»:

Նախարարը խոստովանեց նաև, որ վիրավորված չէ տեղի ունեցածից ու չի պատրաստվում դիմել իրավապաշտպքններին:

Մանրամասներն ու տեսանյութը՝ քիչ անց

Նախորդող հրապարակումներ՝ Նախարարը՝ ակտիվիստին. «Ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ». Azatutyun.am

 

Ներողություն չի լինի. Բնապահպանության նախարարը՝ երեկվա միջադեպի մասին