.jpg)
Նախորդ ամիսներին ծնված երեխաների միանվագ նպաստները կբաժանվեն մարտի 27-ից
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման հետ կապված ՍԱՊԾ-ն տարածել է հայտարարություն, որով տեղեկացնում է, որ 2014թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների միանվագ նպաստների նշանակումն այսուհետ իրականացնելու է ՀՀ ԱՍՀՆ սոցիական ապահովության պետական ծառայությունը:
«2014թ.-ի հունվար, փետրվար ամիսներին երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար դիմած քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ 2014թ.-ի մարտի 27-ից ՀՀ մարզերում, մարտի 28-ից Երևանում կսկսվի երեխայի ծննդյան նպաստի վճարման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ: