Իբրահիմովիչ. «Չեմպիոնների լիգան երազանք է»
26/03/2014 18:42

Իբրահիմովիչ. «Չեմպիոնների լիգան երազանք է»

Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հույս ունի, որ իր թիմն ընթացիկ մրցաշրջանում կկարողանա տիրանալ Չեմպիոնների լիգայի գավաթին:

«Ես ֆուտբոլում երազանք ունեմ, այն էլ` ոչ մեկը: Դա նորմալ է, և յուրաքանչյուր արժանապատիվ ֆուտբոլիստ պետք է երազանք ունենա: Կաշխատեմ հնարավոր ամեն բան անել, որպեսզի երազանքս իրականանա: Շատ եմ ուզում իմ գլխավերևում պահել Չեմպիոնների լիգայի գավաթը: Բարեբախտաբար, նույնն են ցանկանում նաև ՊՍԺ-ի թիմակիցներս: Մենք լրջորեն ենք պատրաստվում մրցաշարի ցանկացած հանդիպման, և քառորդ եզրափակչի խաղերը բացառություն չեն:

«Չելսին» ուժեղ մրցակից է, բայց պետք է զգուշանալ ոչ թե այդ թիմի ֆուտբոլիստներից, այլ Ժոզե Մոուրինյոյից: Պորտուգալացի մարզչի ուղեղն ի վիճակի է զարմացնել անսպասելի որոշումներով, բայց մենք էլ ենք անակնկալ պատրաստում»,- ասել է Իբրահիմովիչը «L’Equipe»-ի թղթակցին:

Իբրահիմովիչ. «Չեմպիոնների լիգան երազանք է»