Մոուրինյո. «Լիվերպուլը» դեռ չի «հասունացել»
26/03/2014 19:24

Մոուրինյո. «Լիվերպուլը» դեռ չի «հասունացել»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել Պրեմիեր լիգայում ընթացող չեմպիոնական մրցավազքի մասին:

«Ինձ ուրախացնում է այն ինտրիգը, որը կա չեմպիոնի կոչման համար պայքարում: Ըստ իս` դրանում մեծ է նաև «Չելսիի» վաստակը: Հատկապես չեզոք երկրպագուները պետք է որ գոհ լինեն Անգլիայի առաջնությունում առկա իրավիճակից: Բոլորս միասին բարձրացնում ենք անգլիական առաջնության յուրահատկությունը և այն ավելի դիտարժան ենք դարձնում հանդիսատեսի համար:

«Լիվերպուլն» արժանիորեն է պայքարում և ընթացիկ մրցաշրջանում, ընդհանուր առմամբ, վատ չի դիտվում: Բայց չեմ կարծում, որ «կարմիրները» չեմպիոնի կոչումը նվաճելու իրական հնարավորություններ ունեն: Նրանք դեռ չեն «հասունացել», թեպետ պետք է ասեմ, որ նրանց հեռանկարները լուրջ եմ գնահատում»,- ասել է Մոուրինյոն «The Guardian»-ին տված հարցազրույցում:

Մոուրինյո. «Լիվերպուլը» դեռ չի «հասունացել»