.jpg)
Հարցում. 1200-ի 63 %. Կենսաթոշակային բարեփոխումները արդարացված չեն
Այսօր PRIP գրասենյակում ներկայացվեց Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների մասին հանրային իրազեկվածության և վերաբերմունքի վերաբերյալ USAID PRIP ծրագրի ելակետային հետազոտության արդյունքները:
Հետազոտությունը կատարվել է ԱՄՆ ՄԶԳ ֆիանանսավորմամբ գործող Կենսաթոշակային բարեփոխումների իարկանացման ծրագրի նախաձեռնությամբ 2013թ-ի դեկտեմբերից 2014թ-ի փետրվար ամիսներին` ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ ընկերության կողմից:
Հարցումն իրականացվել է Երևանի քաղաքի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 1200 տնային տնտեսություններում` 400-ական յուրաքանչյուր բնակավայրից` 18-62 տարեկան անձանց շրջանում. 731 անձ հարցվել է քաղաքներում, 469 անձ` գոյւղերում:
Հետազոտության մեջ նշվում է, որ Հայաստանում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների մասին տեղյակ են եղել հարցվածների 86 տոկոսը, հարցվածների գրեթե կեսը, ովքեր դեմ են արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, դրականորեն են փոխել իրենց կարծիքը, երբ ծանոթացել են համակարգի մանրամասներին:
Մարդիկ առավել տեղյակ են կենսաթոշակային բարեփոխումների ընդհանուր դրույթներին, քան բուն բովանդակային խնդիրներին: Տղամարդկանց և կանանց տեղեկացվածության մակարդակը գրեթե նույնն է` 85 և 86 տոկոս:
Իրազեկվածության մակարդակը քաղաքային բնակավայրերում 89 տոկոս է, իսկ գյուղական բնակավայրերում` 80 տոկոս:
Մարզերում բնակվող հարցվածների մոտ 40 տոկոսը կողմ է պարտադիր կուտակային բաղադրիչին ներդրմանը, Երևանում` կողմն են հարցվածների 21 տոկոսը. Երիտասարդների համեմատ 40-ից բարձր տարիքի բնակչությունը ավելի իրազեկված է:
Հարցվածների 63 տոկոսը կենսաթոշակային բարեփոխումները արդարացված չեն համարում: