Վիետնամում աշակերտները դասի են գնում պոլիէթիլենային պարկերով (Տեսանյութ)
26/03/2014 20:51

Վիետնամում աշակերտները դասի են գնում պոլիէթիլենային պարկերով (Տեսանյութ)

Վիետնամի հյուսիսում գտնվող Դյեն Բյեն գյուղում ծնողները աշակերտներին դասի են ուղարկում պոլիէթիլենային պարկերով, որպեսզի գետն անցնելուց դպրոցական համազգեստը չթրջվի:

Երեխաները, մինչև գետը մտնելը մի քանի անգամ փաթաթվում են պոլիէթիլենային պարկերով, քանի որ գետի ջրի մակարդակը գրեթե ծածկում է իրենց:

Գետի մյուս ափում երեխաներին դիմավորում են դպրոցի պատասխանատուները, որոնք էլ ազատում են երեխաներին պոլիէթիլենային այդ պարկերից:

Նշենք, որ արհավիրքների ժամանակ գետի վրայի կամուրջը փլվել է, իսկ այժմ մարդիկ այլ ելք չունեն գետի հաղթահարման համար, քանի որ այդ գետի վրա կառուցված բոլոր կամուրջները սովորաբար արագ են փլուզվում:

 

Վիետնամում աշակերտները դասի են գնում պոլիէթիլենային պարկերով (Տեսանյութ)