.jpg)
ՊՆ. Վիճակահանությամբ անցկացվող զինակոչը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը
Զորակոչը վիճակահանությամբ կատարելու գործընթացը ցույց է տալիս, որ տարեց տարի բարելավում է Զինված ուժերի համակարգը, հետևաբար հետդարձի ճանապարհ չկա: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցին, թե ճի՞շտ են հրապարակումներն այն մասին, որ զորակոչն այսուհետ չի անցկացվելու վիճակահանությամբ, պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Վիճակահանությունն իմ և ԶՈՒ ղեկավարության սկզբունքներից մեկն է: Եթե սկսել ենք մի գործունեություն, ապա պետք է այն իրականացնենք մինչև վերջ»,- ասաց նախարարը` ավելացնելով, որ այս ընթացքում որևէ մեկը չի դիմել իրեն, որ իրենց երեխային ուղարկեն այս կամ այն վայրը:
Եզրափակելով խոսքը` Ս. Օհանյանն ասաց, որ այս գործընթացի նկատմամբ իրենք որոշակի չափով դիմադրություն զգում են, սակայն ծրագրերի իրականացման շրջանակում, նախարարի խոսքով, կոռուպցիոն ռիսկերն արդեն համակարգային բնույթ չեն կրում: