«Փղիկ», «Կալաչ» ընկերությունների արտադրատեսակների արտադրությունն արգելված է
26/03/2014 20:00

«Փղիկ», «Կալաչ» ընկերությունների արտադրատեսակների արտադրությունն արգելված է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մարտի 25-ի որոշումով արգելվել է «Փղիկ» ՍՊԸ-ի կողմից «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրական գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Սննդի անվտանգության պետական ծառյությունից:

«Փղիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Գաթա» արտադրատեսակի թխվածքի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գաթա» արտադրատեսակի թխվածքը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգենիկ պահանջները և N 2-III-4.9-01-2010 հիգենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 06-Ն հրամանի պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

Բացի այդ` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մարտի 25-ի որոշումով կասեցվել է նաև  «Կալաչ» ՍՊԸ-ի կողմից «Մրջնաբույն» խմորեղենի արտադրական գործունեությունը։

«Կալաչ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Մրջնաբույն» արտադրատեսակի խմորեղենը, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չի համապատասխանում ՀՀ ԱՆ 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգենիկ պահանջները և N 2-III-4.9-01-2010 հիգենիկնորմատիվները հաստատելու մասին» հրամանի պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, «Մրջնաբույն» խմորեղենի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի «Պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը և սննդային արժեքին ներկայացվող հիգենիկ պահանջները և N 2-III-4.9-01-2010 հիգենիկ նորմատիվները հաստատելու մասին» հրամանի պահանջներին:

 

«Փղիկ», «Կալաչ» ընկերությունների արտադրատեսակների արտադրությունն արգելված է