Տարհանում են «Երևան պլազայում» գտնվողներին. Ահազանգ` ռումբի մասին
26/03/2014 22:19

Տարհանում են «Երևան պլազայում» գտնվողներին. Ահազանգ` ռումբի մասին

Մոսկովյան «Երևան պլազա» առևտրի տանը տարհանում են մարդկանց` այնտեղ տեղադրված ռումբի մասին ահազանգի պատճառով: Այս մասին հայտնում է Interfax-ը` հղում անելով ՌԴ ՆԳՆ Մոսկովյան շրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

«Ժամը 20.00-ի սահմաններում ոստիկանությունում անանուն ահազանգ է ստացվել, որ «Երևան պլազա» առևտրի կենտրոնում պայթուցիկ սարք է տեղադրված: Այս պահին շենքից տարհանումը շարունակվում է. Շուրջ 1000 մարդ արդեն տարհանվել է անվտանգ տարածք»,- բացատրել են գերատեսչության ներկայացուցիչները:

Այս պահին առևտրի կենտրոնում աշխատում են սակրավորները` վարժեցված շների օգնությամբ: Պայթուցիկ սարքի որոնումները շարունակվում են:
 

Տարհանում են «Երևան պլազայում» գտնվողներին. Ահազանգ` ռումբի մասին