.jpg)
«Ալիշանը» փակվել է՝ «Գազպրոմ» Արմենիային ունեցած պարտքի պատճառով
««Ավշար» պահածոների գործարանը փակվե՞լ է, տեղյակ չեմ խնդրից»,- Aysor.am-ի հետ զրույցում տարակուսեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Մեր դիտարկմանը, թե արդեն բավականին երկար ժամանակ է՝ ԶԼՄ-ներում շրջանառվում է խնդիրը, նաև գործարանի սեփականատերը, իրանահայ գործարար Սերժիկ Մովսեսյանն է մի քանի անգամ մամուլի ասուլիսով հանդես եկել՝ ներկայացնելով խնդիրը, նախարարը կրկնեց, որ տեղյակ չէ:
Նշենք, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում գործող «Ալիշան» պահածոների գործարանը դեռևս փետրվար ամսին փակվել էր` գազամատակարարման դադարեցման պատճառով, իսկ աշխատակցիները մնացել են անգործ:
Հիշեցնենք, որ «Գազպրոմ» Արմենիային վճարել էր 3 մլն 600 դրամ, սակայն դիմել էր գազ մատակարող կառույցին` վերահաշվարկի համար, քանի որ կարծում էր, «Ալիշանն» այդքան գազ չի օգտագործել:
Տեղեկություններ կային, որ փակվելուց հետո գործարանի աշխատակիցները պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել կառավարության մոտ, իսկ Սերժիկ Մովսեսյանը, ով 2000թ-ին էր տեղափոխվել Հայաստան և հիմնել «Ալիշան» պահածոների գործարանը` պատրաստվում է Հայաստանից հեռանալ: