Ամերիկացի ամուսինները սովամահ են արել որդեգրած երեխային
27/03/2014 21:00

Ամերիկացի ամուսինները սովամահ են արել որդեգրած երեխային

Ամերիկացի ամուսինները դատապարտվել են իրենց որդեգիր աղջկան սովամահ անելու համար: Այս մասին գրում  է Reuters-ը։

Ըստ աղբյուրի՝  ամուսինները պդել են, որ աղջիկը թերսնման հետ կապված խնդիրներ է ունեցել որդեգրման առաջին իսկ օրվանից, սակայն իրավապահները հիմքեր են ունեցել կասկածելու, որ  ամուսինները երեխային որդեգրել են՝ ավելի ուշ նրա օրգանները վաճառելու նպատակով։

Դատարանի որոշմամբ՝ ծնողները մեղավոր են ճանաչվել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով:

Ամերիկացի ամուսինները սովամահ են արել որդեգրած երեխային