Հայ պատգամավորները հանդիպել են Բաշար Ասադին. Լուսանկար
27/03/2014 16:58

Հայ պատգամավորները հանդիպել են Բաշար Ասադին. Լուսանկար

Հայաստանից Սիրիա ուղևորված ԱԺ պատգամավորները հանդիպել են երկրի նախագահ Բաշար Ասադին: Այս մասին իր Twitter-ում գրել է Ասադն ու տեղադրել լուսանկար: 


Հիշեցնենք, որ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը և Արման Սահակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը Սիրիա են մեկնել Քեսաբում տեղի ունեցած դեպքերից հետո:

Մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի կողմից երեք սահմանային կետերից հարձակում է տեղի ունեցել Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա: Ավանից հեռացած հայերից շատերը տեղափոխվել են Լաթաքիա:

Նախորդող հրապարակումներ՝ Սամվել Ֆարմանյան. Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին

Լուրեր Քեսաբից. Այս մարդիկ իսկական հերոսներ են. Լուսանկարներ

ԱԺ պատգամավորները մեկնել են Սիրիա՝ Քեսաբի դեպքերին ծանոթանալու 

Հայ պատգամավորները հանդիպել են Բաշար Ասադին. Լուսանկար