Բակո Սահակյանը հանդիպել է երիտասարդների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով
27/03/2014 12:31

Բակո Սահակյանը հանդիպել է երիտասարդների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հադրութ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի երիտասարդության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպման ընթացքում արծարծվել են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել պետության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականությանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության զարգացման օրակարգի գերխնդիրներից է շրջաններում և գյուղերում երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը` ապահովելով նրանց լիարժեք ներգրավվածությունը տարբեր ծրագրերի իրականացման գործում: Բակո Սահակյանի խոսքով` դա նաև ժողովրդագրական քաղաքականության հիմնասյուներից է:

Այս համատեքստում Նախագահը կարևորել է երիտասարդների ակտիվ և նախաձեռնողական լինելը` հավելելով, որ նման մոտեցումը թույլ կտա ավելի արդյունավետորեն լուծել տեղերում առկա բազմաթիվ խնդիրներ:

Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է հանրապետության հարավային թև և ծանոթացել այնտեղ իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Բակո Սահակյանը հանդիպել է երիտասարդների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով