Դելո. Ես ու Մենչը չենք վիճել. Գնացել եմ այլ պատճառով. Life.panorama.am
27/03/2014 20:52

Դելո. Ես ու Մենչը չենք վիճել. Գնացել եմ այլ պատճառով. Life.panorama.am

Վերջերս «Yere1» նախագծի դերասաններից Վահագ Ստեփանյանը՝ Դելոն, տեղափոխվել է ԱՄՆ և աշխատում է այնտեղ: Երբ նա մեկնեց Հայաստանից, սկսվեցին խոսակցություններ տարածվել այն մասին, թե դերասանն այստեղ՝ նախագծի շրջանակներում, կոնֆլիկտ է ունեցել Արմեն Պետրոսյանի՝ Մենչի հետ:

Սկսվեցին լուրեր տարածվել հատկապես այն մասին, որ Դելոն նախագծի հետ կապված որոշ գաղափարներ է ունեցել, որոնք Մենչը չի ընդունել և այդպիսով նրանց միջև վիճաբանություն է ծագել: Life.panorama.am-ը զրուցել է Դելոյի հետ՝ պարզելու լուրերի իսկությունը:

«Մենչի հետ ոչ մի կոնֆլիկտ չեմ ունեցել, անգամ «Yere1»-ի ամերիկյան ներկայացումների ժամանակ նրա հետ եմ եղել»,-պարզաբանեց դերասանը:

Մեր այն հարցին, թե որն է Դելոյի՝ ԱՄՆ-ում մնալու հիմնական պատճառը, վերջինս պատասխանեց, որ ինքն ԱՄՆ-ում է զուտ անձնական գործերով: Նա նաև տեղեկացրեց, որ նպատակ ունի այնտեղ մի նախագիծ իրականացնել և այժմ աշխատում է այդ ուղղությամբ. «Դեռևս փակագծերը չեմ բացի, Աստծո կամքով թող այն լինի, հաստատ բոլորն էլ կիմանան այդ մասին»,-եզրափակեց նա: 

Դելո. Ես ու Մենչը չենք վիճել. Գնացել եմ այլ պատճառով. Life.panorama.am