«ՀՀ-ն կողմ է քվեարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման օգտին»
27/03/2014 23:30

«ՀՀ-ն կողմ է քվեարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման օգտին»

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ինչպես ներքաղաքական և ներկուսակցական հարցեր, այնպես էլ առաջիկա շաբաթ օրը կայանալիք միջազգային կոնֆերանսի հետ կապված հարցեր: Ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները, տրվել համապատասխան հանձնարարականներ: Անդրադառնալով քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, Aysor.am-ին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Aysor.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՄԱԿ-ում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության» վերաբերյալ բանաձևի քվեարկությունն ու մասնավորապես, Հայաստանի` «դեմ» քվեարկելը, Շարմազանովն ասաց, թե դրանով Հայաստանը կողմ է քվեարկել ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացվեց քվերակություն՝ Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական չճանաչող «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի ընդունման համար։
Քվեարկության արդյունքում բանաձևին կողմ արտահայտվեց 100 երկիր, 58-ը ձեռնպահ մնացին, իսկ դեմ քվեարկեց 11 երկիր՝ այդ թվում նաև Հայաստանը։

«ՀՀ-ն կողմ է քվեարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման օգտին»