.jpg)
Կարինե Աճեմյան. Ադրբեջանը թունավորում է իր ժողովրդին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը հայտարարել է, թե «չափազանց մտահոգիչ է, որ 20 տարի շարունակ հայ և ադրբեջանցի ժողովուրդները գնալով ավելի են հեռանում միմյանցից»:
Aysor.am-ի հետ զրույցում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը այս առնչությամբ նշեց, որ իսկապես հասարակությունները հեռանում են միմյանցից, ինչն արդյունք է Ադրբեջանի կողմից պաշտոնապես իրականացվող հայատյացության քաղաքականության:
«Եթե մի երկրում, դասագրքերի միջոցով մատաղ սերնդին դաստիարակում են հայատյացության հիման վրա, այդ տարիքից հայերի նկատմամբ թշնամություն սերմանելով, պարզ է, որ ժամանակի ընթացքում հասարակությունները հեռանալու են միմյանցից»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները մի ողջ ժողովրդի թունավորում է` առանց հասկանալու, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ:
«Ի հեճուկս Ադրբեջանի, Հայաստանում ու Արցախում ադրբեջանցիների նկատմամբ թշնամություն չի քարոզվում, իսկ Հայաստանի նախագահը պատերազմի միջոցով ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու մասին չի խոսում: Ավելին` Հայաստանն ասել է ու շարունակում է ասել, որ խնդրի կարգավորման միակ արդյունավետ ճանապարհը բանակցություններն են և որ պատերազմը չի կարող խնդիր լուծել»,- հավալեց նա: