.jpg)
Նեյմար. «Անսովոր թեթևություն եմ զգում»
«Բարսելոնի» բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է իսպանական Պրիմերայի 30-րդ տուրի շրջանակներում «Սելտայի» նկատմամբ տոնած հաղթանակը (3:0):
«Շատ գոհ եմ, որ ավելացրեցինք հաղթական հանդիպումների շարքը: Շատ կարևոր միավորներ են, քանի որ մենք դրանք վաստակեցինք Կլասիկոյից անմիջապես հետո: Ուրախ եմ, որ իմ ներդրումն ունեցա թիմի հաջողության մեջ: Անսովոր թեթևություն եմ զգում, չնայած նաև հասկանում եմ, որ չպետք է կորցնենք կենտրոնացումը: Բայց այս խաղից նաև ծանր հետք մնաց, որովհետև մեր դարպասապահը ծանր վնասվածք ստացավ: Շատ տխուր է: Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում»,- Նեյմարի խոսքերը մեջբերել է «Բարսելոնի» պաշտոնական կայքը: