.jpg)
Տիմոշենկոն հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է մայիսին սպասվող արտահերթ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:
«Ես պատրաստվում եմ իմ թեկնածությունն առաջադրել Ուկրաինայի նախագահական ընտրություններում»,- ասել է Տիմոշենկոն:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, նա ասել է, որ շաբաթ օրը «Բատկիվշինա» կուսակցության համագումարի ժամանակ կխնդրի կուսակցությանն առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրությունները կկայանա մայիսի 25-ին: