Յանուկովիչը վաղը դարձյալ ասուլիս է հրավիրել
27/03/2014 17:50

Յանուկովիչը վաղը դարձյալ ասուլիս է հրավիրել

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը վաղը դարձյալ հանդես կգա մամուլի ասուլիսով: Այս մասին հայտնում է union.ua-ն: Ասուլիսի ժամի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: Նշենք, որ Ուկրաինայից հեռանալուց հետո, Յանուկովիչը երկու անգամ հանդես է եկել ասուլիսով: Այն ժամանակ նա հայտարարել է, որ շարունակում է մնալ Ուկրաինայի նախագահը և պայքարելու է իր երկրի ապագայի համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Գերագույն Ռադան ձայների մեծամասնությամբ հեռացրեց Յանուկովիչին գործող նախագահի պաշտոնից, իսկ փետրվարի 21-ից նա հանգրվանել է Ռոստովում:

Նախորդող հրապարակում՝ Յանուկովիչ. Շարունակելու եմ պայքարել Ուկրաինայի ապագայի համար

 Յանուկովիչը այսօր մամուլի ասուլիս է հրավիրել Դոնի Ռոստովում

Պաշտոնական. Յանուկովիչին ձերբակալելու հրաման է տրվել

Յանուկովիչ. Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

Յանուկովիչը վաղը դարձյալ ասուլիս է հրավիրել