Յացենյուկ. Ուկրաինան կանգնած է սնանկացման եզրին
27/03/2014 20:07

Յացենյուկ. Ուկրաինան կանգնած է սնանկացման եզրին

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ երկիրը կանգնած է ֆինանսական և տնտեսական սնանկացման եզրին:

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ 2014 թ.-ին ուկրաինական բյուջեի դեֆիցիտը կազմել է 289 միլիարդ գրիվնա կամ 28 միլիարդ դոլար:

Յացենյուկը նշել է, որ նախատեսվում է ՀՆԱ-ի անկում՝ 3 %-ի սահմաններում, և դրան հնարավոր է հասնել, եթե ընդունվի կառավարության առաջարկած կայունացնող միջոցառումների ծրագիրը:

Նրա խոսքով՝ ուկրաինական կառավարությունը դեֆոլտ և սնանկացում թույլ չի տա:

Նշվում է, որ Ուկրաինայում մայիսի 1-ից գազի գինը թանկանալու է 50%-ով:
 

Յացենյուկ. Ուկրաինան կանգնած է սնանկացման եզրին