.jpg)
Իտալական ակումբների պարտքերը հասնում են 1,5 միլիարդի
«La Gazetta dello Sport»-ը հետազոտություն է կատարել` անցած մրցաշրջանի արդյունքներով «A» սերիայի ակումբների ֆինանսական վիճակը պարզելու նպատակով: Ընդհանուր եկամտային մասն աճել է 8 տոկոսով` հասնելով 1,772 մլրդ եվրոյի: Իսկ ծախսերն ավելացել են 4 տոկոսով` հասնելով 2,365 միլիարդի: Այսպիսով` «A» սերիայի ակումբների ընդհանուր պարտքը ներկա պահին կազմում է 1,5 մլրդ եվրո:
Ամենափոքր պարտքն ունի «Ֆիորենտինան»` 5,1 մլն, ամենամեծը` «Ինտերը»` 293 մլն: «Յուվենթուսի» պարտքը կազմում է 227,1, «Միլանինը»` 221,6, «Ռոմայինը»` 136,3, «Լացիոյինը»` 102 մլն եվրո: