.jpg)
Արարատ Զուրաբյան. Չկա «ոչ իշխանական» հասկացություն՝ մի խաբեք ժողովրդին
Նախօերին Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ-ում տեղի ունեցածի քվեարկությունը ցույց տվեց մի բան՝ Հայաստանը փորձում են դարձնել Հյուսիսային Կորեայի պես պետություն: Այս մասին այսօր Ազատության հրապարակում «Ժառանգության» հանարահավաքի ժամանակ ասաց ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը.
«Այս իշխանություններից պետք է օր առաջ ազատվել: Նրանք իրենց տգիտությամբ կարող են կործանել այս երկիրը, քանի որ նրանց համար Հայաստանը աֆրիկական մի երկիր է՝ առյուծի որս անելու ու ոսկի ստանալու համար»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
ՀՀՇ կուսակցության վարչության նախագահն անդրադարձավ նաև ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակին.
«Այսօր որոշ ընդդիմադիրների բերանից կորել է ընդդիմադիր բառը: Նրանք իրենց կոչում են «ոչ իշխանություն»: Չկա նման բան: Չկա ոչ իշխանական հասկացություն՝ մի խաբեք ժողովրդին»,- ասաց Արարատ Զուրաբյանն ու ավելացրեց.
«Ժողովուրդ, հիշեք մի բան՝ միայն ընդդիմությունը կարող է վեր կենալ ու պայքարել իշխանության դեմ: Մեզ համակարգային փոփոխություն է պետք՝ փոխել նախագահին, վարչապետին, մյուսներին: Պետք է նրանցից բոլորից ազատվել միասնաբար»:
Նախորդող հրապարակումներ՝ «Այս իշխանության օրոք կարող ենք մոռանալ ցեղասպանության ճանաչման մասին»
Պետրոս Մակեյան. Հայաստանն ականապատված է, մեկ սխալ քայլ՝ ականը կպայթի