28/03/2014 14:31
Բակո Սահակյանը մասնակցել է բազմաբնակարան շենքի բնակարանամուտին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին մասնակցել է Ստեփանակերտի Վարդան Մամիկոնյան 7 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն այսուհետ էլ կշարունակի իրականացնել զոհված ազատամարտիկների ընտանիքների, արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամների, Պաշտպանության բանակում ծառայող ու արդեն զորացրված զինծառայողների և բազմազավակ ընտանիքներին բնակարաններով ապահովելու գործընթացը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներ Էդգար Արամյանին և Վասիլի Սարգսյանին այս գործընթացին մասնակցելու համար՝ այն որակելով որպես հայրենանվեր ձեռնարկ:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: