.jpg)
Բակո Սահակյանն ընդունել է «Պեռնո Ռիկարի» ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանին և «Պեռնո Ռիկար» ընկերության մի խումբ ներկայացուցիչների: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ձեռնարկության կողմից Արցախում իրականացված աշխատանքներին և անելիքներին առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, որի համար առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները: