Դիմակներ, որոնք ծավալ և փայլ կհաղորդեն ձեր մազերին
28/03/2014 20:33

Դիմակներ, որոնք ծավալ և փայլ կհաղորդեն ձեր մազերին

Ներկայացնում ենք մազի դիմակների մի քանի տարբերակ, որոնք մազերին կհաղորդեն ծավալ ու փայլ.

1. 1 ձվի դեղնուցը խառնել 1 ճաշի գդալ գերչակի յուղի հետ ու ավելացնել 1 ճաշի գդալ կոնյակ: Քսել մազերի ողջ երկայնքով, պահել 40 րոպե:

2. 1 ձվի դեղնուցին ավելացնել 2 թեյի գդալ բուսայուղ: Քսել մազերին հավասարապես, պահել 30 րոպե, ապա լվանալ:

3. Կեֆիրը խառնել ձվի դեղնուցի հետ: Այս դիմակը շատ լավ է չոր և նորմալ տիպի մազերի համար: Քսել միայն մազարմատներին, պահել 30-40 րոպե, լվանալ:

4. 1 ճաշի գդալ մեղրի վրա լցնել կես բաժակ տաք կաթ: Տարածում ենք չոր մազերին, պահում 15 րոպե:

5. Կես բաժակ մածունը խառնել 1 ձվի դեղնուցի ու 1 թեյի գդալ բուսական յուղի հետ: Մազերին տարածելուց հետո թողնում ենք 1 ժամ:

6. 3 ճաշի գդալ եռացրած ջրին ավելացնել 1 ճաշի գդալ մանանեխի փոշի ու 1 ձվի դեղնուց, խառնել, ապա ավելացնել նաև 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ ու 2 ճաշի գդալ շաքարավազ: Պահում ենք 30-40 րոպե: 

Դիմակներ, որոնք ծավալ և փայլ կհաղորդեն ձեր մազերին