Լ. Ազիզյան. Ապարանի ջրամբարը միայն 9 անգամ է 100 տոկոսով լցվել
28/03/2014 20:25

Լ. Ազիզյան. Ապարանի ջրամբարը միայն 9 անգամ է 100 տոկոսով լցվել

Սևանա լճի մակարդակը մարտի 28-ի դրությամբ 1900.22 մետր է` 5 սմ-ով բարձր 2013թ-ի համեմատ: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ ՀՀ հիդրոօդերևութաբանական ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Հարցին, թե ջրամբարների լցվածության վերաբերյալ զգուշացնո՞ւմ են, Լ. Ազիզյանը պատասխանեց, որ ամեն տարի կառույցն իր կանխատեսումներն է փոխանցում ջրամբարների լցվածության վերաբերյալ, իսկ թե ինչպես են վարվում, ինչպես են կարգավորում ջրի մակարդակը, մասնագետը տեղյակ չէր. «Մենք հրահանգ չենք տալիս, մենք միայն կանխատեսում ենք»:

Այս տարի Ապարանի ջրամբարը լցված է 10 տոկոսով, ինչպես օրեր առաջ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի իրավիճակի վերաբերյալ հետազոտության ժամանակ նշեցին պատասխանատուները. ԱԻՆ-ը կանխատեսում է այս տարի 50 տոկոս լցվածություն, ինչո՞ւ:

«Ապարանի ջրամբարում 30-40 տոկոս` ներծծում կամ ֆիլտրացիա է կատարվում»,- հաղորդեց Ազիզյանը՝ հավելելով, որ դեռևս կառուցման շրջանից` 1966 թ, Ապարանի ջրամբարը 100 տոկոսով լցվել է միայն 9 անգամ, իսկ 2000 թվականից հետո ջրամբարի լցվածությունն արդեն խնդիր է:

Հիշեցնենք, որ 2012 թ-ին Սևանից լրացուցիչ ջուր վերցնելուց հետո լիճը բացասական բալանս գարնցեց շուրջ 3 սմ-ով:

Լ. Ազիզյան. Ապարանի ջրամբարը միայն 9 անգամ է 100 տոկոսով լցվել