.jpg)
Սահմանամերձ Մովսես գյուղի հանդամասում տղամարդու դի են գտել
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում նախօրեին 56-ամյա տղամարդու այրված դի է հայտնաբերվել: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:
«Մեր գյուղից էր ինքը, անունը Արարատ Բադալյան: Հանդամասում են գտել: Կողքին եղել է այրված տարածքը, բայց դե հիմա չգիտենք ինքը կրակ է վառել, որ կողքին տաքանա, վատ է զգացել դեպքը եղել է, թե՝ ոնց»,- ասաց Արարատ Ավալյանը՝ նշելով, որ գործով զբաղվում է ոստիկանությունը: