Օրհան Փամուկ. Թուրքիայում երբևէ այսքան սարսափելի վիճակ չի եղել
28/03/2014 17:58

Օրհան Փամուկ. Թուրքիայում երբևէ այսքան սարսափելի վիճակ չի եղել

Գրականության նոբելյան մրցանակի դափնեկիր, վտարանդի գրող Օրհան Փամուկը Թուրքիայում տիրող իրավիճակն անվանել է սարսափելի:

Անգլիական The Guardian պարբերականին տված հարցազրույցում աշխարհահռչակ գրողը խոսել է հայրենիքում սոցիալական ցանցերի՝ մասնավորապես Twitter-ի և Youtube-ի արգելափակման, համընդհանուր վերահսկողություն սահմանելու փորձերի ու արտահայտման իրավունքի ոտնահարման դեպքերի մասին. «Թուրքիան սխալ ճանապարհով է գնում՝ վատից ավելի վատը, նույնիսկ սարսափելին»:

Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու համար Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով դատապարտված գրողը խոստովանել է, որ երբևէ այսքան հուսալքված չի եղել. «Թուրքիայում խոսքի ազատության այսչափ վատ վիճակ նախկինում էլ է եղել, սակայն եթե այն ժամանակ գոնե ապագայի նկատմամբ հույս ունեինք, ապա հիմա ոչ մի ելք չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները թուրքական դատարանը որակեց որպես անհարգալից վերաբերմունք թուրք ժողովրդի և պետության նկատմամբ, իսկ քրեական հետապնդումներից խուսափելու համար Օրհան Փամուկը ստիպված եղավ լքել հայրենիքը ու հաստատվել Միացյալ Նահանգներում:
 

Օրհան Փամուկ. Թուրքիայում երբևէ այսքան սարսափելի վիճակ չի եղել