ՍԴ-ն ավարտեց նիստը. Այն կշարունակվի երկուշաբթի առավոտյան
28/03/2014 18:35

ՍԴ-ն ավարտեց նիստը. Այն կշարունակվի երկուշաբթի առավոտյան

ՀՀ Սահմանադրական դատարանն ավարտեց «Պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի» սահմանադրականության հարցի այսօրվա քննարկումը: Օրվա վերջում շարունակվեց դիմող և պատասխանող կողմերի հարցուպատասխանը: Կողմերի եզրափակիչ ելույթներին, ինչպես նաև կառավարության և ԿԲ անդամներին դատարանը կլսի երկուշաբթի առավոտյան: Այսօրվա նիստի ավարտին Հակոբ Հակոբյանին հարցեր ուղղեցին ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու իրավապաշտպան Արտակ Զելյանլայնը: Արծվիկ Մինասյանը հարցրեց, արդյոք որևէ բանի հնարավորություն ստեղծելը իրավո՞ւնք է, հնարավորություն ստեղծողի կողմից, թե՞ պարտադրանք:

«Եթե մի բան կարող ես անել ու չես անում, դա լավ բան չի»,-ասաց Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, որ պետության իրավունքը կենսաթոշակ ապահովելն է:

Արդյոք հնարավորություն ստեղծումը, չի՞ նշանակում, որ դրանից օգտվողն ինքը պետք է որոշի՝ օգտվել, թե` ոչ»,-հարցը վերաձևակերպեց Արծվիկ Մինասյանը:

Հակոբ Հակոբյանը կրկնեց, որ երեք տարի ժամանակ էր տրվել, որ կուտակային կամավոր բաղադրիչը աշխատեր, դրա համար եղել է ժամանակ:

Այնուհետև հարցեր ուղղեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նա իր նախնական ելույթում նշել էր, որ ցանկացած օրենք պետք է ընդունվի ժողովրդի անունից, հետևաբար, պատասխանողին հարցրեց, թե ում անունից է այդ օրենքը: Հակոբ Հակոբյանը նախ ասաց, որ օրենքի նախագիծը կառավարություն է ներկայացրել, հետո ասաց, որ հարցը չի հասկացել, հետո Զեյնալյանի պարզաբանումից հետո ասաց, որ օրենքը ժողովրդի համար է:

«Սահմանադրության որ նորմով է սահմանվում այն, որ որոշումը չպիտի լինի ժողովրդի անունից»,-հարցրեց նա:

«Սահմանադրության այն նորմով որով սոցիալական խնդիրներ են լուծվում»,-պատասխանեց Հակոբյանը: Զելյանլյանի այն դիտարկմանը, թե ժողովրդի 80 տոկոսը դեմ է, Հակոբյանը պատասխանեց, որ եթե հիմա հանրաքվե անեն և ժողովրդին հարցնեն՝ բարձր կենսաթոշակ ուզում են, կասեն՝ այո, իսկ համագործակցելու համար կասեն ՝ ոչ:

Արտակ Զեյնալյանն անցավ օրենքի մի դրույթի, որը վերաբերում է վճարները չկատարելու դեպքում գույքի վրա դրվող արգելանքին.

«Սահմանադրության որ նորմով է իրականացվելու սա»:

«Նույն նորմը կա հարկերի մասին օրենքով, նույն օրենքը իրացվել է նաև այստեղ»,-պատասխանեց Հակոբյանը: Զեյնալյանը շեշտեց, որ օրենքի մասին չի ասում, այլ՝ Սահմանադրության: Հակոբյանն ասաց, որ կպատասխանի այդ հարցի իրեն հետագա ելույթի ժամանակ:

Դատարանն ավարտեց նիստը: Այն, ինչպես նշեցինք, կշարունակվի երկուշաբթի:

Նախորդող հրապարակումներ՝ ՍԴ անդամը՝ Հակոբ Հակոբյանին. Դուք շփոթել եք ՍԴ-ն ԱԺ-ի հետ

 Հակոբ Հակոբյանի հարցը Արծվիկ Մինասյանին զվարճացրեց ՍԴ նիստի մասնակիցներին

Հակառակ կառավարության պնդումների. Ա. Մինասյանը ներկայացրեց սննկացած ֆոնդերը

Կուտակայինի հարցով ՍԴ նիստը մեկնարկել է

ՍԴ նիստը շարունակվում է. Դիմող կողմի հիմնական փաստարկները

ՍԴ-ում հանդես են գալիս դիմող կողմի զեկուցողները
 

 

ՍԴ-ն ավարտեց նիստը. Այն կշարունակվի երկուշաբթի առավոտյան