.jpg)
Ռիո Ֆերդինանդ. «Թվում է` մարդիկ զայրացած հայացքով են ինձ նայում»
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդիանդը նշել է, որ ամաչում է թիմի խաղի համար: Նրա խոսքերով` արդեն վախենում է ավելորդ անգամ փողոց դուրս գալ:
«Անձամբ ես ամաչում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին խաղերում այսպիսի տեսք ունի,- Ֆերդինանդի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Չեմ ուզում ավելորդ անգամ փողոց դուրս գալ: Ինձ թվում է` մարդիկ զայրացած հայացքով են նայում: Դա արդեմ իմ կենցաղային խնդիրն է դարձել»: