Ռոնալդուն վնասվածք ունի
28/03/2014 18:58

Ռոնալդուն վնասվածք ունի

«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ծնկատակի ջլի հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին հայտնում է «Marca»-ն: Վնասվածքը լուրջ չէ, սակայն խաղերի ընթացքում ֆուտբոլիստին տհաճություններ է պատճառում: Այն մասին, թե Ռոնալդուն կոնկրետ երբ է վնասվածք ստացել, չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ բժիշկները նրան խորհուրդ չեն տվել խաղադաշտ մտնել «Շալկեի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում:

Վերջին ժամանակներս Ռոնալդուն ամեն օր այցելում է ֆիզիոթերապևտին և չի կարողանում լիարժեք մարզվել:

Ռոնալդուն վնասվածք ունի