.jpg)
«Սեքս՝ հանուն Դանիայի». Զբոսաշրջային յուրահատուկ ակցիան (Տեսանյութ)
Դանիական Spies Rejser զբոսաշրջային ընկերությունը որոշել է պայքարել երկրում դեմոգրաֆիական ճգնաժամի դեմ: «Սեքս՝ հանուն Դանիայի» ակցիան, սակայն, ոչ միայն ազգանպաստ միտում ունի, այլև ապահովում է ընկերության հաջող գովազդը:
Բանն այն է, որ Դանիան հայտնվել է դեմոգրաֆիական ծանր վիճակում։ Երկրում ծնելիության մակարդակը վերջին 27 տարիների ընթացքում ամենացածրն է։
«Սեքս՝ հանուն Դանիայի» գովազդային հոլովակում ներկայացվում է, որ դանիացիների 46 տոկոսը սեռական ակտիվություն է ցուցաբերում հենց արձակուրդների ընթացքում, իսկ բնակչության 10 տոկոսը բեղմնավորվել է հենց արձակուրդների ընթացքում: Ըստ հեղինակների՝ այդ 10 տոկոսի մեջ են մտնում նաև հոլովակում նկարահանված աղջիկները:
Այսպես ընկերությունը նպատակ ունի խթանել իր բիզնեսը, ինչպես նաև՝ ծնելիության մակարդակը երկրում: